Երկրի տարածքում ընդհանուր առմամբ միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են. ներգրավվելու են նաև այլ մարմինների ուժեր. ՀՀ պարետ (տեսանյութ)


Երկրի տարածքում ընդհանուր առմամբ միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են. ներգրավվելու են նաև այլ մարմինների ուժեր. ՀՀ պարետ (տեսանյութ)
Ապրիլ 1 20:32 2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է, որ ՀՀ տարածքում տեղի են ունենալու տեղաշարժի կտրուկ սահմանափակումներ: ՀՀ պարետի գրառումը՝ ստորև.

 

- Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են:

- Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք վաղվանից պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները և դա տրվում է գործատուի կողմից:

- Ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք: