Կադիրովը կորոնավիրուսի թեստ է հանձնել


Կադիրովը կորոնավիրուսի թեստ է հանձնել
Ապրիլ 1 19:57 2020

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պատմել է, որ կորոնավիրուսի թեսթ է հանձնել եւ բացասական պատասխան ստացել։

 

«Ես անալիզ եմ հանձնել, արդյունքը բացասական է, ես հիվանդ չեմ։ Նորից կհանձնեմ, քանի որ ես շատ մարդկանց հետ եմ շփվում, ես պարտավոր եմ պահպանել նախազգուշական կանոնները, որպեսզի հիվանդության փոխանցող չդառնամ»,- Instagram-ի ուղիղ եթերում հայտնել է Կադիրովը։

 

Նրա խոսքերով՝ ինքը պաշտպանական դիմակ չի կրում  եւ իր այցելուներին նույնպես խորհուրդ է տալիս դրանք հանել, եթե նրանք առողջ են։ «Ես ասում եմ՝ եթե հիվանդ չես, հաիր դիմակը, եթե հիվանդ ես, մի մտիր»,- նկատեկ է Կադիրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

Ավելի վաղ Չեչնիայի առողջապահությոն նախարար Էլխան Սուլեյմանովը պատմել էր կորոնավիրուսից Կադիրովին պաշտպանելու միջոցառումների մասին՝ նրա շփումների շրջանակը կրճատվել է, բժիշկները ստուգում են բոլոր նրան այցելողների վիճակը: