ՌԴ նախագահ Պուտինն աշխատում է հեռավար եղանակով. Gazeta

ՌԴ նախագահ Պուտինն աշխատում է հեռավար եղանակով. Gazeta
Ապրիլ 1 19:32 2020

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը նախազգուշական միջոցներ է ձեռնարկում` կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, հաղորդում է Gazeta.Ru-ի թղթակիցը:

 

«Մենք ձեռնարկում ենք բոլոր նախազգուշական միջոցները … Նախագահը չի ձեռնարկում ցուցադրական միջոցառումներ, նա ձեռնարկում է արդյունավետ միջոցառումներ»,- ասել է Պեսկովը:

 

Նրա խոսքերով՝ ՌԴ նախագահն այժմ հեռավար կարգով է աշխատում:

 

«Դուք ինքներդ տեսնում եք, որ նախագահն այս օրերին գերադասում է անել ամեն ինչ հեռավար: Նախագահի աշխատանքում հեռավար ձևաչափն օգտագործվելու է հնարավորինս լայնորեն»,- ասել է Պեսկովը:

loading...