Շնորհավորում ենք և՛ Ա. Հարությունյանին, և՛ Մ. Մայիլյանին. Մոսկվան մնում է իր դիրքորոշմանը՝ անընդունելի է Արցախի՝ Հայաստանի մարզ դառնալը. Կոլերով


Շնորհավորում ենք և՛ Ա. Հարությունյանին, և՛ Մ. Մայիլյանին. Մոսկվան մնում է իր դիրքորոշմանը՝ անընդունելի է Արցախի՝ Հայաստանի մարզ դառնալը. Կոլերով
Ապրիլ 1 19:18 2020

«Մոսկվայի վերաբերմունքն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ դժվար է այժմ ներկայացնել. ինչպես գիտեք, Մոսկվան հիմա այլ հարցերով է զբաղված։ Բայց որքանով ես եմ հասկացել՝ շփվելով պաշտոնական շրջանակների հետ, տեսակետը հետևյալն է. Մոսկվան երբեք չի աջակցի Ղարաբաղի ուղիղ միացմանը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի մարզ դառնալուն. դա 200 տոկոսով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, «Ռեգնում» գործակալության հիմնադիր Մոդեստ Կոլերովը։

 

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Մենք այստեղ հրաշալի տեսնում ենք, որ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը երևի թե միակ օրինակն է Հայաստանի ներքաղաքական կյանքում, երբ Նիկոլ Փաշինյանի, որն աջակցում է Արայիկին, ու Սերժ Սարգսյանի, որին Արայիկն անձնապես մոտ է, դիրքորոշումները համընկնում են։ Նաև հայտնի է, որ Արայիկ Հարությունյանն ունի Բակո Սահակյանի աջակցությունը, ու դա խոսում է այն մասին, որ Արայիկը կոնսենսուսային ֆիգուր է՝ չնայած նա չկարողացավ հաղթել առաջին փուլում։

 

Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանին, ապա նա շատ հաջողակ, փայլուն ԱԳ նախարար է՝ չնայած չստացավ բավարար աջակցություն։ Պատճառների մասին կարող ենք մտածել, բայց դա փաստ է»։

 

Մոդեստ Կոլերովի դիտարկմամբ՝ նրանք, ովքեր Ռուսաստանում մասնագիտորեն հետևում են Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, հստակ հարցադրում ունեն. «Հասկանալի է, որ ձեր իշխանությունների դիրքորոշումը՝ Ղարաբաղի ուղիղ միացումը Հայաստանին, անընդունելի է, դա կիսում են փորձագետների մեծամասնությունը, անկախ նրանից՝ Հայաստանից ով ինչ կասի։ Մենք պետք է շնորհավորենք և ՛ Արայիկ Հարությունյանին, և՛ Մասիս Մայիլյանին այն բարձր գնահատականի համար, որ իրենք ստացել են։ Հենց այնպես դա չէր լինի, նրանք արժանացել են այդ գնահատականին։

 

Երկրորդ՝ եթե երկրորդ փուլում հաղթի Մասիս Մայիլյանը, ապա որքան ես գիտեմ՝ նա նույնպես գոնե մինչև վերջերս ուներ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, և նա խնդիր չի ունենա Երևանի հետ կապ հաստատելու համար։ Բայց նա պետք է շատ բան անի, որպեսզի կապ հաստատի այն մարդկանց ու գործիչների հետ, ովքեր հօգուտ իրեն չեն քվեարկել։ Արայիկ Հարությունյանին, ի տարբերություն Մասիս Մայիլյանի, որին վաղուցվանից գիտեմ, շատ մոտիկից չեմ ճանաչում, շատ մակերեսային գիտեմ, բայց ունեմ իր մասին պատկերացումներ։ Նա ամուր, զուսպ գործիչ է, լավ տնտեսվար, պատերազմի մասնակից, իսկ դա շատ բան է նշանակում։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում



loading...