Արմեն Թավադյանի վաղվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել


Արմեն Թավադյանի վաղվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել
Ապրիլ 1 19:07 2020

«Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Արմեն Թավադյանի» քրեական գործով նշանակված է վաղվա դատական նիստը Թավադյանի պաշտպանը միջնորդել է հետաձգել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

 

Նա հայտնեց, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված է ներկայացրել միջնորդությունը։

 

Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):