Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը


Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը
Ապրիլ 1 19:00 2020

Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ մարտի 14-ի երեկոյան Երեւանում Lexus մակնիշի ավտոմեքենայով Արիաննե Կաոլին, դեռեւս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։

Արիանա Կաոիլին ասում էր, որ սիրահարված է Հայաստանին, մի քանի տարի առաջ նա NEWS.am-ում իր հեղինակային նախագիծն էր իրականացնում՝ «Հայաստանը Արիանայի աչքերով», որի շրջանակում պատմում էր Հայաստանում ապրելու և  աշխատելու ընթացքում ձեռք բերած փորձի ու տպավորությունների մասին։

NEWS.am-ի խմբագրությունը ցավակցում է Արիանայի ընտանիքին՝ անդառնալի կորստի համար։



loading...