Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում ԱՄՆ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում


Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում ԱՄՆ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում
Ապրիլ 1 18:48 2020

Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում Միացյալ Նահանգներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Մոսկվային մոտ գտնվող օդանավակայանից այսօր առավոտյան վաղ ռազմական տրանսպորտային օդանավը ուղևորվել է Միացյալ նահանգներ՝ տանելով բժշկական սարքավորումներ և դիմակներ:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին օգնություն էր առաջարկել անցած երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում, երբ երկու առաջնորդները քննարկել էին կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակը:

 

Կրեմլից ռուսական մամուլին ասել են, թե ԱՄՆ-ի նախագահը գոհունակությամբ է ընդունել օգնության առաջարկը: