Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները


Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները
Ապրիլ 1 17:00 2020

Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի «այսպես կոչված» նախագահական և խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

 

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որ Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին մարտի 31-ին:

 

Վրաստանն աջակցում է ղարաբաղյան հակամարտություն միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ հաշվի առնելով միջազգայնորեն ճանաչված իրավունքի նորմերն ու սկզբունքները», - նշված է Վրաստանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունում: