Զամբիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով «մեկուսացրել են» Վիկտորիա ջրվեժը


Զամբիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով «մեկուսացրել են» Վիկտորիա ջրվեժը
Ապրիլ 1 17:14 2020

Զամբիայի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով դեռևս անհայտ ժամկետով այցելությունների համար փակել են հայտնի Վիկտորիա ջրվեժը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Զամբիայի Ժառանգության պաշտպանության ազգային հանձնաժողովի ներկայացուցչին:

Վիկտորիա ջրվեժը գտնվում է Զամբիայի և Զիմբաբվեի սահմանին` Զամբեզի գետի վրա: Ջրվեժի բարձրությունը 120 մետր է, լայնությունը` 1800 մետր: Ջրվեժը 1855 թվականին հայտնաբերել է ճանապարհորդ Դևիդ Լիվինգսթոնը և այն անվանել Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի անունով: Այժմ ջրվեժը գտնվում է ազգային պարկի տարածքում, այստեղ զբոսաշրջիկներ են գալիս ամբողջ աշխարհից:

«Վիկտորիայի ջրվեժը` համաշխարհային ժառանգության օբյեկտը, այսօրվանից փակ է այցելությունների համար: Մենք այն փակել ենք կառավարության հրամանով, որպեսզի կորոնավիրուսի այս ճգնաժամային պահին մարդիկ տանը մնան»,-հայտարարել է հանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվեր Կանդյատան:

Նշվում է, որ Զիմբաբվեի կողմից դեպի ջրվեժ և ազգային պարկ տանող ճանապարհը նույնպես փակված է: