Ֆրանսիայում կարանտինն ութ անգամ խախտած երիտասարդը 2 ամսով ազատազրկվել է. «Voix du Nord»


Ֆրանսիայում կարանտինն ութ անգամ խախտած երիտասարդը 2 ամսով ազատազրկվել է. «Voix du Nord»
Ապրիլ 1 13:09 2020

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կալե քաղաքի 20-ամյա բնակիչն ութ անգամ կարանտինային ռեժիմը խախտելու հետևանքով հայտնվել է բանտում և դատապարտվել երկու ամիս ատազրկման, գրում է Voix du Nord ամսագիրը։

Երիտասարդը ձերբակալվել է երեքշաբթի երեկոյան և տեղափոխվել ոստիկանության բաժանմունք։ Բուլոն սյուր Մեր քաղաքի դատարանն իրավախախտին երկու ամիս ազատազրկման  է դատապարտել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ֆրանսիական կառավարության սահմանած տեղաշարժի սահմանափակումներն ութ անգամ խախտելու համար։

Ֆրանսիայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար կարանտինային խիստ ռեժիմ են սահմանել մարտի 17-ից սկսած։ Մարդիկ փողոց կարող են դուրս գալ միայն գրավոր վկայակագրով, որում պետք է նշված լինի պատճառը, թե ինչու է քաղաքացին համավարակի ընթացքում լքել բնակարանը։

Երկրի իշխանությունները փակել են բոլոր կրթական հաստատություններ, կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները, սպորտային համաիրները, երկրում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները։

Երկրի փոխվարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, որ մեկուսացման ռեժիմը կերկարաձգվի մինչև ապրիլի 15-ը։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով վարակվել է 52 128 մարդ, որից  3523-ը՝  մահվան ելքով, ապաքինվել է 9444 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 873 008 դեպք, 43 275-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 184 596 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում: