Թրամփը խոստովանել է, որ միտումնավոր թերագնահատել է կորոնավիրուսի սպառնալիքը մարդկանց հույս տալու համար․ Business Insider


Թրամփը խոստովանել է, որ միտումնավոր թերագնահատել է կորոնավիրուսի սպառնալիքը մարդկանց հույս տալու համար․ Business Insider
Ապրիլ 1 16:45 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հենց ամենասկզբից իմացել է, որ հազարավոր ամերիկացիներ կարող են մահանալ, սակայն շարունակել է վարակի սպառնալիքին չափից շատ կարևորություն չտալ, որպեսզի երկրի համար պահպանի լավատեսությունն ու մարդկանց հույս տա, գրում է businessinsider.com կայքը։

Երեքշաբթի Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Թրամփին հարց են ուղել՝ արդյոք նա ամերիկացիներին կեղծ ապահովության զգացում է ներշնչել՝ ասելով, որ վարակը  շուտով կվերանա՝ չնայած պարզ էր, որ վարակման դեպքերի քանակը և մահվան թիվը պետք է աճեին։

«Ես գիտեի ամեն բան։ Գիտեի, որ կարող է՝ սարսափելի բան ստացվել, գիտեի, որ զարգացման դրական սցենար նույնպես կարող էր լինել: Չեմ ցանկանում բացասական մարդ լինել: Իրապես շատ հեշտ է բացասական տրամադրված լինել այս ամենի վերաբերյալ։ Սակայն ցանկանում եմ մարդկանց նաև հույս տալ: Մենք մեր երկրի համար ամենադժվար ժամանակաշրջանն ենք ապրում»,- հավելել է նա։

Այս հայտարարությունն արվել է, երբ Սպիտակ տան կորոնավիրուսի գծով օպերատիվ խումբը զգուշացրել է, որ համավարակի հետևանքով երկրում կարող է 100 000-ից մինչև 240 000 մարդ մահանալ։