Evocabank-ը վարկառուներին սպառնում է տույժերով և գույքից զրկումով


Evocabank-ը վարկառուներին սպառնում է տույժերով և գույքից զրկումով
Ապրիլ 1 15:59 2020

Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո Կառավարությունը հորդորեց բանկերին և վարկային կազմակերպություններին քաղաքացիներին ու ընկերություններին տրամադրել վարկային արձակուրդներ։ Այս նախաձեռնությանը միացան մի շարք բանկեր և ՈՒՎԿ-ներ։ 
Որոշ բանկեր և վարկային կազմակերպություններ, սակայն, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձեցին «խորամանկել» և հայտարարեցին, որ միանում են վարկային արձակուրդ տրամադրելու կառավարության հորդորին։ Իրականում վերջինները սկսել էին զանգահարել վարկառուներին, տեղեկացնել և պարտադրել վարկերի մարում՝ բանկի հետ խնդիրներից խուսափելու համար։ Նման սկանդալում հայտնվեց Գռզոյի (Խաչատուր Սուքիասյան) Հայէկոնոմբանկը։
Այսօր արդեն, MAMUL.am-ի խմբագրությունն ահազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից, ովքեր տեղեկացնում են, որ Evocabank-ը սկսել է զանգահարել, նամակներ ուղարկել իր վարկառուներին և ծանուցել, որ վարկային պարտավորությունների ուշացումը կբերի տույժերի, տուգանքների և գույքի կորստի։
Ստորև ներկայացնում ենք Evocabank-ի ծանուցումը՝ առանց մեկնաբանության։