Հայկական ԱԷԿ-ը իրականացնում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ. Հատուկ ռեժիմի են անցել


Հայկական ԱԷԿ-ը իրականացնում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ. Հատուկ ռեժիմի են անցել
Ապրիլ 1 15:40 2020

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակը, Հայկական ատոմակայանի ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ԱԷԿ-ի անխափան գործունեության եւ աշխատակիցների առողջական վիճակի վերահսկման նպատակով։ Ստեղծված իրավիճակում ձեւավորվել է օպերատիվ շտաբ, որն իրականացնում է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։

Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանի խոսքով, կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի եւ հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկողություն։ «Վիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու գործում մեր հիմնական խնդիրն է սահմանափակել շփումների քանակը։ Կայանի աշխատակիցների մեծամասնությունն անցել է հեռավար աշխատանքի։ Ինչ վերաբերվում է արտադրությունում զբաղված մարդկանց, որոնց բացակայությամբ հնարավոր չէ ԱԷԿ-ի անխափան աշխատանքը, ապա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները նրանց առավելագույն պաշտպանության ապահովման համար: Մեզ համար շատ կարեւոր է ապահովել կայանի բնականոն աշխատանքը եւ մարդկանց առողջությունը», - ասաց Արթուր Գրիգորյանը:

Հայկական ԱԷԿ-ում ձեռնարկվում են սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցները, իրականցվում է յուրաքանչյուր աշխատակցի առողջության վերահսկում, չեղարկվել են բոլոր գործուղումները եւ զանգվածային միջոցառուները:

Նշենք, որ օրեր առաջ «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը հանդես է եկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Ռոսատոմը ձեռնարկում է անհրաժեշտ բոլո միջոցները, որպեսզի նվաազեցվի համաճարակային ճգնաժամի ազդեցությունը մատակարարումների շղթայի վրա, եւ պատվիրատուների առջեւ ստանձնած պարտավորությունները կատարվեն ամբողջ ծավալով եւ ժամկետներում, որոնք նախատեսված են համապատասխան պայմանագրերով:

Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում: ՀԱԷԿ-ում արտարդվում է Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը, ապահովելով Հայաստանի բնակչությունը եւ ձեռնարկույունները էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներով: 



loading...