«Փաստ»․ Իշխանության «արևմտյան թևը» չի հանդարտվում, անընդհատ շահարկում է ռուսական 102-րդ ռազմաբազայի ռիսկայնության մասին


«Փաստ»․ Իշխանության «արևմտյան թևը» չի հանդարտվում, անընդհատ շահարկում է ռուսական 102-րդ ռազմաբազայի ռիսկայնության մասին
Ապրիլ 1 08:40 2020

««Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 3-4 ամիսների ընթացքում իշխանության վերնախավի տարբեր շրջանակներ մի շարք քննարկումներ ու հանդիպումներ են ունեցել՝ կապված Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ։

Բանն այն է, որ իշխանության կազմում գտնվող, այսպես կոչված, «արևմտյան թևի» ներկայացուցիչները, որոնք հստակ պարտականություններ ու հանձնարարություններ ունեն իրենց առաջ դրված, անընդհատ շեշտում են ռազմաբազայի ռիսկայնության մասին։

Ավելին, նրանք իրենց հարցազրույցներում ու հրապարակային ելույթներում առիթը բաց չեն թողնում այս թեման հերթական անգամ շահարկելու համար։ Այս թեզը տարբեր ձևաչափերով շարունակում են «ռասկրուտկա» անել նաև արևմտյան կողմնորոշում ունեցող վերլուծաբաններն ու իշխանություններին սպասարկող «փորձագետները»։

Չնայած իշխանության ներսում ոչ բոլորն են հակված այս գաղափարին, սակայն, մեր տեղեկություններով, հարցը բավականին կոշտ է դրված։ Մեր աղբյուրը նշում է նաև, որ թեման ներկայումս ընդամենը ժամանակավորապես առկախվել է՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



loading...