Դուք մարդկանց թոքերը լսեք՝ նրանց տեղորոշելու փոխարեն. Էդմոն Մարուքյան


Դուք մարդկանց թոքերը լսեք՝ նրանց տեղորոշելու փոխարեն. Էդմոն Մարուքյան
Ապրիլ 1 01:00 2020

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան տեսակապի միջոցով խոսում  է հեռախոսներով տեղորոշելու օրենքի և արտահերթ նիստերի մասին:

 

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվեց կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը։

 

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։

 

Ըստ նախագծի՝ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ  և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: