Օրբելի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցներ

Օրբելի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցներ
Ապրիլ 1 00:30 2020

Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18:30-ի սահմաններում Օրբելի փողոցում՝ թիվ 83 դպրոցի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 TC 938 համարանիշի և Opel մակնիշի 36 NR 591 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են՝ վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, ուղևորը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով Opel-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու դուստր են։

loading...