«Վաղն ապրիլի 1-ն է, չխաբեք, դասի կգնաք». նախարարը հրապարակել է ապրիլի 1-ի դասացուցակը


«Վաղն ապրիլի 1-ն է, չխաբեք, դասի կգնաք». նախարարը հրապարակել է ապրիլի 1-ի դասացուցակը
Ապրիլ 1 00:22 2020

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղն ապրիլի 1-ն է, չխաբեք, դասի կգնաք.

Ապրիլի 1-ի դասացուցակը

Առաջին ալիքի եթերում 08։30-ից կլինի «Հանրային դասը»՝

Քիմիա (8-րդ դասարան)
     Թեմա՝ Լուծույթներ: Ջուրը որպես լուծիչ

Մայրենի (2-րդ դասարան)
     Թեմա՝ «Ծառատունկ»

Մաթեմատիկա (3-րդ դասարան)
     Թեմա՝ Գումարման հատկությունների կիրառությունն արտահայտությունների արժեքները հաշվելիս

Ֆիզկուլտուրա

11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝

Մաթեմատիկա. Թվային անհավասարություններ, դրանց հատկությունները, գծային հավասարումներ և դրանց լուծումը
     Ֆիզիկա. Նյուտոնի երկրորդ օրենքի կիրառությունը

Առավոտյան 08։00-ից armeduchanne էջում հասանելի կլինեն հետևյալ դասերը՝

Երկրաչափություն (10-րդ դասարան)
     Թեմա՝ Բուրգ

Քիմիա (7-րդ դասարան)
     Թեմա՝ Ատոմի հատկությունների փոփոխության պարբերականությունը

Քիմիա (8-րդ դասարան)
     Թեմա՝ Օքսիդներ

Քիմիա (9-րդ դասարան)
     Թեմա՝ Մետաղների ստացման եղանակները

Քիմիա (10-րդ դասարան)
     Թեմա՝ Ալկալիական մետաղներ, ստացումը և քիմիական հատկությունները

Ֆիզիկա (7-րդ դասարան)
     Թեմա՝ Ճնշման ուժ և ճնշում

Մայրենի (6-րդ դասարան)
     Թեմա՝ Բառերի տեսակներն ըստ կազմության

Մայրենի (6-րդ դասարան)
     Թեմա՝ Աղասի Այվազյան, «Գրախանութ»»:

 



loading...