Իտալիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 837 մարդ, ապաքինվել՝ 1109-ը. ТАСС


Իտալիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 837 մարդ, ապաքինվել՝ 1109-ը. ТАСС
Ապրիլ 1 00:07 2020

Իտալիայում Covid-19 կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում կազմել է 837 մարդ՝ մահացության ցուցանիշը հասցնելով 12 428-ի:

 

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, կորոնավիրուսի հետ կապված վերջին տվյալները ներկայացրել է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

 

«Մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 1109-ով՝ հասնելով 15 729-ի»,- նշել է Բորելին: Նրա խոսքով՝ ներկա պահին երկրում ակտիվ վարակակիր է 77 653 մարդ, որոնց թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2107-ով:

 

Վարակվածների 59 տոկոսը գտնվում է տնային մեկուսացման մեջ: Բորելիի խոսքով՝ նվազում է ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունվողների թիվը:

 

Իտալիայում վարակվածների ընդհանուր թիվը համաճարակի բռնկումից ի վեր կազմում է 105 792 մարդ: