Մարզահամերգային համալիրը վերածվել է հիվանդանոցի՝ կորոնավիրուսով հիվանդների համար (լուսանկարներ)


Մարզահամերգային համալիրը վերածվել է հիվանդանոցի՝ կորոնավիրուսով հիվանդների համար (լուսանկարներ)
Մարտ 31 22:16 2020

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերածվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին մեկուսացնելու վայրի։

 

Այս մասին են վկայում համացանցում տարածված լուսանկարները, որոնցում պատկերված են համալիրում տեղադրված մեծաքանակ մահճակալները:

 

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 532 դեպք, որից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը: 

 

Լուսանկարները՝ Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջից



loading...