Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը


Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը
Մարտ 30 20:48 2020

Ադրբեջանական զինուժը այսօր` մարտի 30-ի, երեկոյան գնդակոծել է Բաղանիս գյուղը 30-40 րոպե տեւողությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բաղանիսի գյուղապետը Նարեկ Սահակյանը:

 

Նա  նշեց, որ բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան:

 

«Կրակել են դպրոցի ուղղությամբ, վնասել են գյուղի տների տանիքները եւ պատերը, վնասների չափերը ճշտվում են»,-ասաց նա:



loading...