Ոչ միայն ձեր մտքերն են ազդում ձեր խոսքերի վրա, այլև հակառակը:
Փորձեք ձեր բառապաշարից հանել անպետք բառերը և ձեր կյանքը կփոխվի:
1. «Պարտք»: Դուք ոչ ոքի ոչինչ պարտք չեք և ձեզ ոչ ոք պարտք չէ: Սիրեք, որովհետև սիրում եք, ոչ թե որովհետև պարտական եք: Որևէ մեկի մասին հոգ տարեք, որովհետև ուզում եք, ոչ թե որովհետև «պարտավոր եք»: Ինչ-որ բան արեք, որովհետև դուք ընտրել եք և ուզում եք դա անել, ոչ թե որովհետև «պարտավոր եք»: Որքան հաճախ եք այս բառն արտաբերում, այնքան ձեզ սահմանափակում եք:
Փորձեք «պարտավոր եմ»-ի փոխարեն ասել «վատ չէր լինի…», «հրաշալի կլիներ, եթե…» կամ «ես ուրախ կլինեմ, եթե դու դա նախընտրես…» և այլն:
2. «Մեղք», «մեղավոր եմ»: Ոչ ոք ոչնչում մեղավոր չէ: Այդ թվում՝ դուք: Դադարեք ձեզ և ուրիշներին ինչ-որ բանում մեղադրել: Սխալներ և մեղքեր չկան: Միայն փորձ կա:
3. «Խղճալ», «խղճահարություն», «ափսոսանք»: Այս բառերը միայն խղճահարություն են առաջացնում: Երբ ձեզ խղճում եք, ձեզ զոհ եք զգում, այդպիսին էլ դառնում եք: Երբ ուրիշներին եք խղճում, խրախուսում եք նրանց զոհի վիճակը: Խղճալ կարելի է միջատին, իսկ մտերիմ մարդկանց ապրումակցում են:
4. «Զոհ», «զոհել»: Զոհի հետ կապված հարցն արդեն պարզ է: Սակայն երկրորդ բառն ավելի հաճախ է կիրառվում: «Ես զոհեցի…», «զոհաբերություն»: Դադարեք զոհել: Զոհը ոչ մի լավ բանի չի բերում: Մի «զոհաբերեք»: «Աջակցեք»: Ինչո՞ւ «զոհաբերել», եթե կարելի է «նվիրել»:
5. «Կարեկցանք»: Երբ կարեկցում եք, դուք էլ եք ընկնում ուրիշի տառապանքների ցանցը՝ նրան ոչնչով չօգնելով և ավելացնելով «ընդհանուր տառապանքը»: Մի կարեկցեք, ապրումակցեք:
6. «Ջանալ»: Վատ բառ, որը թույլ է տալիս վերացնել սեփական կյանքի համար պատասխանատվությունը: Մի ջանացեք, այլ արեք և հավատացեք: