Չինաստանը բժշկական օգնություն է տրամադրել Ուկրաինային․ Korrespondent


Չինաստանը բժշկական օգնություն է տրամադրել Ուկրաինային․ Korrespondent
Մարտ 30 09:21 2020

Ուկրաինան բժշկական օգնություն է ստացել Չինաստանից։ Ռեսպիրատորներով, պաշտպանիչ դիմակներով և այլ պաշտպանիչ սարքավորումներով բեռնված ինքնաթիռը այսօր ժամանել է Բորիսպոլ, գրում է korrespondent.net֊ը:

 

«Բորիսպոլում SCAT ավիաընկերության բեռնափոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել չինական Xiamen քաղաքից բժշկական պարագաների մեկ նոր խմբաքանակով: Ինքնաթիռը Ուկրաինայի համար բերել է 300 հազար ռեսպիրատոր, 35 հազար պաշտպանիչ կոստյումներ, 1,8 միլիոն բժշկական դիմակներ և այլ պաշտպանիչ սարքավորումներ: Սանիտարականացումից հետո բեռը կուղևորվի լոգիստիկ պահեստ, այնուհետև այն կհանձնվի Ուկրաինայի բոլոր շրջանների հիվանդանոցներ: Պաշտպանական սարքավորումները կփոխանցվեն նաև Ազգային ոստիկանության և ռազմական անձնակազմի կարիքների համար: Բացի այդ, 100 հազար PLR փորձարկման թեստերը կժամանեն գիշերային առանձին թռիչքով», - ասվում է հաղորդագրության մեջ: