Կանցնի առնվազն կես տարի նախքան կյանքը Մեծ Բրիտանիայում կկարգավորվի․ BBC News


Կանցնի առնվազն կես տարի նախքան կյանքը Մեծ Բրիտանիայում կկարգավորվի․ BBC News
Մարտ 30 09:00 2020

Կանցնի շուրջ վեց ամիս նախքան Մեծ Բրիտանիայում կյանքը կընթանա նորմալ հունով, հայտարարել է Անգլիայի գլխավոր սանիտարական բժշկի տեղակալ Ջենի Հարիսը, հաղորդում է BBC News-ը։

«Չի կարելի ասել, որ մենք կմնանք լիարժեք մեկուսացման մեջ վեց ամիս շարունակ։ Մենք պետք է իսկապես պատասխանատու լինենք եւ շարունակենք անել այն, ինչ այժմ անում ենք»,-նշել է Հարիսը կառավարությունում կորոնավիրուսի հարցով ամենօրյա ճեպազրույցի ժամանակ։

Նա հավելել է, որ կառավարությունը կվերանայի երկրում մեկուսացման միջոցները երեք շաբաթ անց։

Ընդ որում՝ բժիշկ Հարիսը նախազգուշացրել է, որ չարժե անմիջապես մեկուսացումից հետո վերադառնալ առօրյա կյանքին, քանի որ դա կարող է վտանգավոր լինել։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների հետեւանքով մահացել է 1 228 մարդ։