3 միջոց տան մրջյուններից ազատվելու համար


3 միջոց տան մրջյուններից ազատվելու համար
Մարտ 29 15:35 2020

Միջատների վերացման գելերը պարունակում են առնվազն 0,05% ֆիպրոնիլ կոչվող նյութ, որը վահանաձև գեղձի մեծացում է առաջացնում:

Աէրոզոլներն իրենց բաղադրության մեջ ունեն դեզոդորացված գազ, որը կարող է տանջող գլխացավեր առաջացնել:

Մատիտներն առաջացնում են ծանր ալերգիկ ռեակցիաներ երեխաների շրջանում: 

Ձեզ ենք առաջարկում հզոր միջոցներ մրջյունների դեմ:

1. Բորաթթվով խայծը ամենաարդյունավետ միջոցներից է: Լավ խաշած ձվի դեղնուցը խառնիր ինչ-որ քաղցր բանի հետ: Հարմար կլինի շաքարավազը, մեղրը, մուրաբան: Ստացված խառնուրդին 20 գ. բորաթթու ավելացրու: Խառնուրդից մանր գնդիկներ պատրաստիր և դիր մրջյունների ճանապարհներին:

Հաջորդ օրերին կտեսնես, որ միջատները սկսում են զանգվածաբար սատկել: Այդպիսի գնդիկները գոնե մեկ ամիս դնելու դեպքում տարածքում ոչ մի մրջյուն չի մնա: Այս միջոցը շատ արդյունավետ է, քանի որ մրջյունները խայծն իրենց բույն են տանում, այնտեղ էլ են մրջյունները ոչնչանում:

2. Սխտորը մրջյունների դեմ պայքարի ևս մեկ հրաշալի միջոց է: Եթե սխտորի հոտը քեզ չի նյարդայնացնում, կտրտած սխտոր դիր շրիշակների բոլոր անցքերի մեջ:

3. Սկոտչով ծուղակն անվրեպ է գործում: Երկկողմանի սկոտչ կպցրու թղթի ամբողջ պարագծով, իսկ կենտրոնում ոչ մեծ հյուրասիրություն դիր: Այսպես քիչ մրջյունների հնարավոր կլինի վերացնել: Որպեսզի արդյունքն ավելի զգալի լինի, համագործակցիր բոլոր հարևանների հետ:

 

Եթե միջատների գրոհները հաջողվեց կանգնեցնել, մի թուլացիր: Մրջյուններ կարող են նորից հայտնվել: Պետք է որոշ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկես:

1. Երբեք մրջյունների համար սնունդ մի թող: Լավ մաքրիր բոլոր փշրանքները, խոնավ կտորով սրբիր աշխատանքային մակերևույթները, աղբը հաճախ թափիր:

2. Ժամանակ առ ժամանակ խոնավ մաքրություն արա անուշադրի սպիրտ օգտագործելով: 10 լ. ջրին կպահանջվի 1 թ. գ. նյութ:

3. Պաշտպանիր օդափոխման անցքերը՝ օդափոխման խողովակի շրջագծին լայն երկկողմ սկոտչ կպցրու: