Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Nissan-ը գլխիվայր շրջվել է. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է. Shamshyan.com


Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Nissan-ը գլխիվայր շրջվել է. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է. Shamshyan.com
Մարտ 29 13:26 2020

Ինչպես տեղեկացրել էինք երեկ՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Nissan մակնիշի 87 SC 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արզնի-Աբովյան ավտոճանապարհին՝ «Բեկոն» արտադրամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

 

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Բալահովիտ գյուղի բնակիչ, 47-ամյա Վաչագան Գրիգորյանն ու Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Ալիկ Պողոսյանը: Այնուհետև Վ. Գրիգորյանը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

Այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ի սահմաններում, Վ. Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է։

 

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: