«ՀՀ-ում սննդի ներկրումն իրականացվում է բնականոն ռեժիմով». Նիկոլ Փաշինյան


«ՀՀ-ում սննդի ներկրումն իրականացվում է բնականոն ռեժիմով». Նիկոլ Փաշինյան
Մարտ 28 22:10 2020

«Հայաստանում սննդի ներկրումն իրականացվում է բնականոն ռեժիմով: Ես ամենօրյա տեղեկանքներ եմ ստանում Հայաստան սննդի ներկրումների մասին և մեր երկրում առկա պաշարների մասին»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը եթերի ընթացքում նշեց, որ թեպետ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թվերը շարունակում են աճել, այնուամենայնիվ երկրում վիճակը կառավարելի է:

 

«Այս շաբաթ պետք է հնրավորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրուսի տարածումը և, իհարկե, մեր առողջապահական համակարգը անհաղթահարելի ծանրաբեռնվածության չենթարկենք»,-ասաց Փաշինյանը: