ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին


ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին
Մարտ 28 21:37 2020

Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ վիճակագրական տվյալները նախորդ օրվա դրությամբ այսուհետև օրական կտրվածքով կթարմացվեն առավոտյան ժամը 11:00-ին` հաշվի առնելով տեղեկատվության աճող ծավալները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

 

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 372 է։

 

Մարտի 28-ի ժամը 19։30-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։