Ռուսաստանի կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. Փաշինյան

Ռուսաստանի կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. Փաշինյան
Մարտ 28 21:30 2020

Ռուսաստանը սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, եւ դա որոշակի անհանգստություններ է առաջացրել Հայաստանում, այդ թվում՝ բիզնես շրջանակներում։ Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

 

«Շատերը մտածում էին, որ այդ որոշումները որոշակի ազդեցություն կունենան նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի բեռնափոխադրումների վրա, բայց ուզում եմ ասել, որ նման անհանգստությունները տեղին չեն, որովհետեւ այդ որոշումը չի ազդելու հայաստանյան բեռների վրա։

 

Այդ փաստը հաստատվեց նաեւ քիչ առաջ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ իմ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Ինչպես բեռները Հայաստանից տեղափոխվում էին Ռուսաստան, եւ Ռուսաստանից Հայաստան, նույն ռեժիմը այդ որոշումից հետո շարունակվելու է»,-հայտարարեց Փաշինյանը։

loading...