Ակնկալվում է, որ վաղը պատրաստ կլինի 50 տեղանոց նոր հիվանդանոց


Ակնկալվում է, որ վաղը պատրաստ կլինի 50 տեղանոց նոր հիվանդանոց
Մարտ 28 21:27 2020

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է։ Մեզ այդ շինարարությունից նոր լուսանկարներ ու տեղեկություններ են հասել։

 

Ըստ այդմ՝ լինելու է շարժական հիվանդանոց, որն ունենալու է 50 պալատ, որը հետագայում կարող են երկար օգտագործել։ Շինարարական աշխատանքներն էլ, ամենայն հավանականությամբ, կավարտվի վաղը։

Նշենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանականում Չինաստանը երկու օրում նմանատիպ հսկայական հիվանդանոց էր կառուցել։