Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, կորոնավիրուսով վարակված լինելու մասին


Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, կորոնավիրուսով վարակված լինելու մասին
Մարտ 28 21:00 2020

Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Աննա Սկորոխոդն իր «Տելեգրամ-ալիքում» հայտնել է, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով։

 

«Որպեսզի այլեւս շշուկներ չտարածվեն, ուզում եմ հայտնել, որ այսօր հաստատել են Covid 19. կորոնավիրուսի իմ թեսթի դրական պատասխանը։ Սրա հետ կապված՝ խնդրում եմ բոլորին, ովքեր մոտիկից շփվել են ինձ հետ, 14 օրով ինքնամեկուսացվեն։ Հիմնական նշանը ինձ մոտ այն է, որ ոչ մի հոտ չեմ զգում։ Պահպանեք ձեզ եւ ձեր հարազատներին։ Եւ ավելի բարի եղեք միմյանց հանդեպ»,- գրել է Սկորոխոդը։

 

Ինչպես հայտնում է 112.ua-ն, Աննա Սկորոխոդին հեռացրել են «Ժողովրդի ծառաներ» խմբակցությունից։ Ինչպես այն ժամանակ հայտարարել էր խմբոկցության փոխնախագահ Ալեքսանդր Կորնիենկոն, պատգամավորին հեռացրել են խմբակցության ընդհանուր դիրքորոշման պայմանավորվածությունը խախտելու համար։

 

Մարտի 28-ի դրությամբ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 311, մահացածներինը՝ 8, առողջացածներինը՝ 5։