Նոր Նորքի շուկայի գյուղմթերքի շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել:

Նոր Նորքի շուկայի գյուղմթերքի շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել:
Մարտ 28 20:52 2020

Նոր Նորքի շուկայի գյուղմթերքի շուկայի աշխատակիցները այսօր` մարտի 28-ին, բողոքի ակցիա են անցկացրել: 1in.am-ի հետ զրույցում նրանք բողոքել  են, որ Մեգամոլի տնօրենն իրենց արգելում է աշխատել, այնինչ իրենց գործունեության տեսակը պարետի որոշմամբ սահմանափակված չէ:

 

«Էս շուկան անօրինական են փակել, Մոլի դիրեկտորը` Դավոն, ասել է ` դուք չեք աշխատելու, մենք էլ ասել ենք, աշխատելու ենք: 4-րդ օրն է` սաղիս ապրանքները փչանում է, որովհետեւ սաղ գյուղմթերք է` միրգ, բանջարեղեն, ձուկ, միս, սաղ նեխել ա, սաղ զիբիկն են թափել,  փող չենք ուզում իրենցից»,-ասել է շուկայի աշխատակիցներից մեկը:

 

Շուկայի մեկ այլ աշխատակից էլ հավելեց, որ պարետի որոշմամբ գյուղմթերքի շուկան պետք է աշխատի, եթե արգելվեր իրենք չէին աշխատի. «Ամեն ինչը բացօթյա է, մենք էլ շուկայի աշխատակիցներով մաքրում ենք շուկան, դեզինֆեկցիա ենք անում, այնինչ մյուս շուկաներում հակասանիտարական  վիճակ է:

 

Մենք ունենք սառնարաններ, որոնք մեզ տրամադրել է պարոն Ալեքսանյանը, մենք իրա ցավն էլ տանենք, էդ մարդը մեր կողքին ա եղել, հիմա ինչն ա պատճառը , որ ոմն Դավիթը ասում է, պետք է շուկան փակել: Եթե մենք չպիտի աշխատենք թող հեռուստատեսությամբ գան, մեզ ասեն, որ ժողովուրդ ջան դուք մի աշխատեք,  10 օր հետո կաշխատեք: Բայց եթե Գումի շուկան աշխատում է, Մալաթիայի շուկան աշխատում է, մենք էլ իրավունք ունենք աշխատելու»:

 

Նրանց խոսքով` տարածքը մոլի տնօրենը փորձում է յուրացնել եւ իր շահերին ծառայեցնել:

 

Աշխատակիցները պնդում են, որ Սննդի անվտագության տեսչություն էլ են զանգահարել եւ իրենց ասել են, որ կարող են աշխատել:

loading...