Մենք ամեն րոպե մեր մտորումներում ունենք Արցախում ընտրությունները հետաձգելու թեման. Աշոտ Ղուլյան

Մենք ամեն րոպե մեր մտորումներում ունենք Արցախում ընտրությունները հետաձգելու թեման. Աշոտ Ղուլյան
Մարտ 28 20:38 2020

Մենք ամեն րոպե մեր մտորումներում ունենք Արցախում ընտրությունները հետաձգելու թեման։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը։

 

«Մենք տարբեր ձեւաչափերով քննարկում ենք։ Նաեւ Արցախի իշխանությունների կողմից շատ օպերատիվ քննարկումներ են տեղի ունենում, ստեղծշված է միջգերատեսչական հանձնաժողով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Մենք այս հարցում պետք է փորձենք առաջնորդվել առողջ դատողությամբ։

 

Իշխանությունները ոչ պակաս մտահոգված են այս իրավիճակով, որ ունենք։ Սակայն գոնե այս պահի դրությամբ, մենք չունենք այնպիսի դեպքեր, որոնք խոսում են Արցախում այդ համավարակի տարածման արագության։ Իհարկե, դա չի կարող լինել երաշխիք, որ առաջիկա օրերին։ Եթե որեւէ լրացուցիչ սպառնալիք ավելանա եղածին, անպայման իշխանություններն արձագանքելու են նաեւ գալիք ընտրությունների հետ կապված»,-հայտարարեց Ղուլյանը՝ հավելելով, որ հիմա իրենք սպասողական վիճակում են։

 

Ղուլյանը անդրադարձավ նաեւ Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորությանը՝ նշելով, որ Արցախի Սահմանադրության մեջ կա նման կետ, որը թույլ է տալիս արտակարգ իրավիճակ հայտարարել բնական եւ ոչ բնական աղետների, այդ թվում համաճարակների  դեպքում, սակայն այդ դեպքում ընտրություններն, այնուամենայնիվ տեղի են ունենում։ «Այստեղ իհարկե որոշակի իրավական անհամաձայնություններ կան։ Մենք այս հարցին դեռ անդրադառնալու ենք»։

 

loading...