Մեքսիկայում կորոնավիրուսի պատճառով ինքամեկուսացած տղամարդը շանն առևտրի է ուղարկել խանութ


Մեքսիկայում կորոնավիրուսի պատճառով ինքամեկուսացած տղամարդը շանն առևտրի է ուղարկել խանութ
Մարտ 28 20:19 2020

Մեքսիկայում կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացած տղամարդը շանը ցուցակով և գումարով խանութ է ուղարկել ոչ կենսական անհրաժեշտութան ապրանք գնելու նպատակով, գրում է The Mirror հրատարակությունը։

Անտոնիո Մունոզ անունով տղամարդը ինքնամեկուսացման երրորդ օրը ցանկացել է չիպս ուտել ու այդ կարիքը բավարարելու համար հնարամիտ քայլի է դիմել. նա շանն ուղարկել է տան դիմացի խանութ առևտրի համար։

«Ողջույն պարոն վաճառող, խնդրում եմ շանս «Չիտոս» վաճառեք, նարնջագույնը․․․կարմիրը շատ կծու է»,- գրել է Մունոզն ու թուղթը գումարի հետ ամրացրել շան վզկապին։

Տղամարդը գրության մեջ նաև զգուշացրել է վաճառողին, որ շունը ճիշտ վերաբերմունք չստանալու դեպքում կարող է կծել։

Տղամարդն այնուհետև լուսանկարել է խանութից մեծ փաթեթով վերադարձող շանը և կիսվել նկարով ֆեյսբուքյան իր էջում։ Այս պատմությունը շատերին է զվարճացրել, և շատ կարճ ժամանակում հրապարակումով կիսվել են հարյուրավոր օգտատերեր։