Էլեկտրոնային ձևաթղթի հավելվածով նույնպես կարելի է տնից դուրս գալ. Մհրյան


Էլեկտրոնային ձևաթղթի հավելվածով նույնպես կարելի է տնից դուրս գալ. Մհրյան
Մարտ 28 16:00 2020

Արտակարգ դրության շրջանակներում տեղաշարժի սահմանափակումների օրերին անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալու համար քաղաքացիները ոստիկանության աշխատակիցներին կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային ձևաթղթի հավելվածում տեղաշարժի մասին մուտքագրված տվյալները:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

 

Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության ծառայողներն այդ մասին տեղեկացված են:

APP 16 հավելվածը ստեղծվել է X-Tech ընկերության կողմից: