Հափշտակել են Ջեյմս Բոնդի 122 հազար դոլար արժողությամբ զենքի հավաքածուն


Հափշտակել են Ջեյմս Բոնդի 122 հազար դոլար արժողությամբ զենքի հավաքածուն
Մարտ 28 15:50 2020

Լոնդոնի իր առանձնատնից գողացել են Ջեյմս Բոնդի 5 զենքերը, որոնք օգտագործվել են գործակալ 007- ի մասին ֆիլմերում. այս մասին տեղեկանում ենք The Guardian- ից:

Զենքերից շատերը եզակի են: Օրինակ  44 Magnum-ը պատրաստվել էր հատուկ պատվերով << Ապրիր եւ թույլ տուր մեռնել>> ֆիլմի համար, որն աշխարհում միակն է, որ ամբողջովին քրոմապատ է:

Գողացված զենքերի ընդհանուր արժեքը մոտ 122 հազար դոլար է կազմում: Երեք հանցագործները գիշերով ներխուժել են առանձնատուն, հափշտակել զենքերը, ինչից հետո փախել են հանցագործության վայրից արծաթագույն մեքենայով: Ըստ ականատեսների՝ նրանք Արեւելյան Եվրոպայից ներգաղթածներ էին: