«Այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը եւ ասել, որ եթե չվճարենք, անջատելու է». Մարուքյանը նամակ է հրապարակել

«Այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը եւ ասել, որ եթե չվճարենք, անջատելու է». Մարուքյանը նամակ է հրապարակել
Մարտ 28 15:40 2020

ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում տեղադրել է իր ստացած նամակներից մեկը, որի հեղինակն ահազանգում է, որ գազի սպասարկման տեսուչն ասել է, որ անջատելու է գազը, եթե չվճարի:

Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

«Բարեւ Ձեզ, պարոն Մարուքյան։ Ախր այս օրերին չափից շատ ճնշված ու կաթվածահար է այն խավն, ով վարձակալությամբ է ապրում։ Կանգնել ենք փաստի առաջ տան վարձերը հայթայթենք, թե կոմունալները։ Այդքան հեռուստատեսությամբ եւ սոցկայքերով ասում են պետական պատկան մարմինները, որ անջատումներ չեն լինի, այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը /ով իմիջիայլոց կին է, ում հետ անգամ հակառակը պնդելն անօգուտ է/ եւ ասում, որ գրավոր իրենք ոչինչ չունեն։ Եթե մինչեւ ամսի 31-ը չվճարենք անջատելու է։ Ասում է, ինձ ասել են ղեկավարությունից, որ անջատեմ։

Բնակ. հասցե Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 4ա շենք, բն. 23...այս հասցեում ապրում եմ վարձով, արդեն 5 տարի է։

Խնդրում եմ ավելի լուրջ մոտեցում դրսեւորեք։ Մենք չենք ուզում չվճարել, ուղղակի ժամանակ է պետք, թեկուզ հետագա ամիսների ընթացքում աշխատենք ու վճարենք։

P. S. Նամակը հրապարկում եմ քաղաքացու համաձայնությամբ, որ նրանք ովքեր պնդում են, թե Գազպրոմը զիջումների է գնացել հասկանան, որ դա իրականությանը չի համապատասխանում: Ավելին, այսպիսի հարյուրավոր զանգեր ու նամակներ եմ ստացել մեր քաղաքացիներից»:

 
loading...