«Մի՛ մոռացեք, որ մենք կարտոֆիլ ունենք, այնպես որ, սովից չենք մեռնի»․ Լուկաշենկոն կորոնավիրուսի ֆոնին երկրի բնակիչներին խորհուրդ է տվել՝ ինչ ուտել․ ONT TV (տեսանյութ)


«Մի՛ մոռացեք, որ մենք կարտոֆիլ ունենք, այնպես որ, սովից չենք մեռնի»․ Լուկաշենկոն կորոնավիրուսի ֆոնին երկրի բնակիչներին խորհուրդ է տվել՝ ինչ ուտել․ ONT TV (տեսանյութ)
Մարտ 28 14:48 2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսի համավարակի ֆոնին հայտնել է, որ հնդկաձավար չի լինի, կարտոֆիլ կուտեն, գրում է ONT TV Channel-ը։

«Հնդկաձավար չի լինի, պետք է կորեկով շիլա ուտենք։ Այսօր ի՞նչ շիլա եք կերել: Ես՝ կորեկով» - ասել է Լուկաշենկոն «Բելգիպս» ձեռնարկությունում աշխատակազմի հետ շփման ժամանակ։

Նախագահը հավելել է, որ հերթով բրինձ, հնդկաձավար և կորեկ է ուտում։

 

«Մի՛ մոռացեք, որ մենք կարտոֆիլ ունենք։ Այնպես որ, սովից չենք մեռնի։ Դա հաստատ», - եզրափակել է նախագահը։

Բելառուսի նախագահը բազմիցս «մտագարություն» է անվանել կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը և կոչ է արել խուճապի չմատնվել:

Վերջին տվյալներով ՝ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 94 դեպք։

Tert.am