Կարանտինի մեջ գտնվող մարդկանց բացակայության պայմաններում Պերուի մայրաքաղաք են վերադառնում բազմաթիվ թռչուններ ու ծովային կենդանիներ․


Կարանտինի մեջ գտնվող մարդկանց բացակայության պայմաններում Պերուի մայրաքաղաք են վերադառնում բազմաթիվ թռչուններ ու ծովային կենդանիներ․
Մարտ 28 14:36 2020

Կորոնավիրուսի հետևանքով կարանտինի մեջ գտնվող մարդկանց բացակայության պայմաններում Պերուի մայրաքաղաք Լիմայի ափ են վերադառնում բազմաթիվ թռչուններ ու ծովային կենդանիներ, հայտնել է երկրի շրջակա միջավայրի նախարարությունը:

 

«Մենք նկատել ենք, թե ինչպես են հազարավոր ճայեր և խոլահավեր (ծովափերին ապրող մաշկոտն թռչուն) օկուպացրել մեր լճերը, հայտնվել են նաև դելֆիններ և ծովային առյուծներ, որոնց նախկինում չէինք տեսել։ Դա լավ նորություն է»,- նշվում է հայտարարության մեջ:

Լիման գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին, քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 10 միլիոն մարդ:

Պերուում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16-ին և երկարաձգվել մինչև ապրիլի 12-ը:

Ներկայում երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 635 դեպք, մահացել է 11 մարդ։