Քաղաքացիների հետ խոսակցությունները ազդեցին մեր քննարկումների վրա. հիմա որոշումներ են պատրաստվում. Փաշինյան


Քաղաքացիների հետ խոսակցությունները ազդեցին մեր քննարկումների վրա. հիմա որոշումներ են պատրաստվում. Փաշինյան
Մարտ 28 14:25 2020

Նախօրեին ուղիղ եթերում քաղաքացիների հետ խոսակցություններից հետո մեր տնտեսական աշխատանքային խմբով քննարկում ունեցանք եւ այդ խոսակցությունները որոշակիորեն ազդեց մեր քննարկումների ընթացքի վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր նույնպես ուղիղ եթերում զանգահարում էր պատահական քաղաքացիների եւ զրուցում արտակարգ դրության պայմանների, առկա խնդիրների մասին:

«Հիմա հակաճգնաժամային գործողությունների վերաբերյալ որոշումներ են պատրաստվում, եւ կփորձենք մաքսիմալ հասցեական եւ արդյունավետ լինել:

Արդյունավետությունն ամենակարեւոր խնդիրն է: Ճգնաժամային պայմաններում երբ աջակցություն օգնություն է բաժանվում, միշտ ի հայտ է գալիս շատ ճարպիկ փոքր խումբ, որը կարողանում է տարբեր միջոցներով իր մոտ կենտրոնացնել շրջանառվող աջակցությունը: Պարզ է, որ մենք պետք է աջակցենք, բայց մեր խնդիրն է նաեւ, որ այդ աջակցությունը արդյունավետ լինի, հասցեական լինի»,-ասաց նա: