«Կարող ա՞ դպրոցները փակենք, երեխեքն օնլայն սովորեն». վարչապետը` քաղաքացուն


«Կարող ա՞ դպրոցները փակենք, երեխեքն օնլայն սովորեն». վարչապետը` քաղաքացուն
Մարտ 28 14:00 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչպես են երեխաներն այս պայմաններում դասերը սովորում:

Քաղաքացին նշեց, որ երեխաները հեռավար ծրագրով նորմալ դաս են անցկացնում ուսուցչի հետ: Ի պատասխան՝ Փաշինյանը կատակեց. «Կարո՞ղ ա դպրոցները փակենք, երեխեքն օնլայն սովորեն»: Քաղաքացու բացասական պատասխանից հետո, վարչապետը հավելեց. «Փաստորեն, երեխեքին ցրելու համար ուղարկում եք դպրոց․․․ Հումոր եմ անում»:

Մանրամասները` տեսանյութում: