Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Կոտայքի մարզում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի


Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Կոտայքի մարզում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի
Մարտ 27 00:50 2020

Մարտի 26-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու քաղաքացիները, այնուհետև ժամանած հրշեջ-փրկարարները մարել են Mercedes մակնիշի 35 CՍ 039 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

 

Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Գեղարդ գյուղի բնակիչ, 62-ամյա Համբարձում Պողոսյանը , ով հայտնել է, որ մեքենան վարել է ինքը և վթարի պատճառը եղել է մեքենայի անսարքությունը, սակայն ոստիկաններն ունեն կասկածներ, որ վարորդը նա չի եղել:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:



loading...