Կորոնավիրուսը կրողները ամենից շատ վարակիչ են առաջին շաբաթը. scmp.com


Կորոնավիրուսը կրողները ամենից շատ վարակիչ են առաջին շաբաթը. scmp.com
Մարտ 27 00:18 2020

Կորոնավիրուսը կրողները ամենից շատ վարակիչ են առաջին շաբաթը, հաղորդում է South China Morning Post-ը՝ հղում անելով հոնկոնգցի միկրոբիոլոգների հետազոտությանը:

 

Գիտնականների եզրակացությունները հիմնված են 35-75 տարեկան կորոնավիրուսով վարակվածների մասին տվյալների վրա: Պարզվել է, որ թքի մեջ վիրուսի մակարդակը ամենաբարձրն է հատկապես հիվանդության 7 օրվա ընթացքում, որից հետո աստիճանաբար նվազում է:

 

Այս մասին ասել է հետազոտության համահեղինակ Քելվին Տոն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում: 



loading...