Թագավորական ընտանիքի նախկին սպասավորը բացահայտել է, թե ինչպես է Էլիզաբեթ II թագուհին ամեն օր ընտրում իր զգեստները


Թագավորական ընտանիքի նախկին սպասավորը բացահայտել է, թե ինչպես է Էլիզաբեթ II թագուհին ամեն օր ընտրում իր զգեստները
Մարտ 26 23:52 2020

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նախկին սպասավոր Փոլ Բարելը, որը, մասնավորապես, արքայադուստր Դիանային էր ծառայում, բացահայտել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու զգեստների ընտրության գաղտնիքը:

 

Ինչպես գրում է The Sun-ը, Բարելը հայտնել է, որ թագուհին իր զգեստները պահում է ոչ թե ննջասենյակի պահարանում, այլ պալատի վերջին հարկում: Նրա անձնական ոճաբանն ամեն առավոտ հաջորդ օրվա համար երկու տարբեր կերպարների էսքիզներ է պատրաստում և դրանց հատվածներ է ամրացնում համապատասխան գործվածքներից:

 

Այդպիսով Էլիզաբեթ Երկրորդը կարող է հիշել, թե ինչ գործվածքներից են կարված իր զգեստները և թե որն է իրեն ամենից շատ սազում, որից հետո միայն որոշել, թե ինչ ընտրի տվյալ օրվա համար:

 

Երբ թագուհին ընտրություն է անում, սպասուհին համապատասխան զգեստն իջեցնում է պալատի վերին հարկից: «Նա երբեք չի տենում իր զգեստապահարանն՝ այնտեղ պահվող բոլոր իրերով հանդերձ»,- ասել է Բարելը: