ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը ժողովրդին հայտնի Սևանի «գաի պոստի» մոտ ստուգել է ճանապարհային ոստիկանների աշխատանքը. (լուսանկարներ)

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը ժողովրդին հայտնի Սևանի «գաի պոստի» մոտ ստուգել է ճանապարհային ոստիկանների աշխատանքը. (լուսանկարներ)
Մարտ 26 23:25 2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը այցելել է Լոռու մարզ, որտեղ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել մարզի ոստիկանության և դրա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ ՀՀ ոստիկանապետը անակնկալ ստուգում է կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակներում՝ ստուգելով, թե ինչպես են ժողովրդին հայտնի Սևանի «գաի պոստի» մոտ ճանապարհային ոստիկանները կատարում իրենց ծառայությունը արտակարգ դրության պայմաններում:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում ճանապարհային ոստիկանների աշխատանքը ղեկավարում են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:

 

loading...