Ընտրական գործընթացը պետք է փորձենք հասցնել ավարտին, սակայն մեր ժողովրդի առողջությունը ամեն ինչից վեր է. Աշոտ Ղուլյան


Ընտրական գործընթացը պետք է փորձենք հասցնել ավարտին, սակայն մեր ժողովրդի առողջությունը ամեն ինչից վեր է. Աշոտ Ղուլյան
Մարտ 26 22:48 2020

«Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը հետեւում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին եւ եթե ընտրությունները հետաձգման որոշում ընդունելու կարիք լինի, կհայտնի իր դիրքորոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է կուսակցության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը։ 

 

«Մենք հետեւում ենք իրավիճակին, եթե իրական վտանգ զգանք, հանդես կգանք հայտարարությամբ։ Ընտրական գործընթացը պետք է փորձենք հասցնել ավարտին, սակայն մեր ժողովրդի առողջությունը ամեն ինչից վեր է, պետք է անպայման հաշվի առնենք իրավիճակը․ եթե հարկ լինի ընտրությունների հետաձգման հետ կապված որոշում ընդունել, անպայման մեր դիրքորոշումը արտահայտելու ենք»,- ասել է նա՝ նշելով, որ իրենց կուսակցությունն այսօր մասնակցել է նախագահ Բակո Սահակյանի մոտ քննարկմանը այս թեմայով։

 

Աշոտ Ղուլյանը նաեւ հայտնեց, որ չեղարկում են նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպումները ընտրազանգվածի հետ։