Չինաստանն արգելել է արտասահմանցիների մուտքը երկիր


Չինաստանն արգելել է արտասահմանցիների մուտքը երկիր
Մարտ 26 22:22 2020

Չինաստանը մարտի 28-ից ժամանակավորապես կարգելի արտասահմանյան քաղաքացիների մուտքը երկիր, անգամ նրանց, ովքեր գործող մուտքի արտոնագրեր և կացության իրավունք ունեն:

 

Ինչպես փոխանցում ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Չինաստանի՝ Միգրացիոն հարցերով պետական վարչության հայտարարության մեջ:

 

«Չինական կողմը որոշում է կայացրել մարտի 28-ի 00:00-ից (Երևանի ժամանակով մարտի 27-ի 20:00-ից) ժամանակավորապես արգելել արտասահմանցիների մուտքը՝ գործող վիզաներով և կացության իրավունքով»,- ասվում է հայտարարության մեջ:



loading...