Գեղարքունիքում բախվել են ՊՆ զինծառայողների մեքենաները․ տուժածներ կան

Գեղարքունիքում բախվել են ՊՆ զինծառայողների մեքենաները․ տուժածներ կան
Մարտ 26 21:55 2020

Մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 21-ամյա Կարեն Պ.-ի վարած Opel մակնիշի 36 NG 006 համարանիշի և Վարդենիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Հակոբ Գաբրիելյանի վարած BMW մակնիշի 35 VP 602 համարանիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:

loading...