Պայթյուն է որոտացել Չելյաբինսկի մարզի բնակելի շենքերից մեկում. զոհեր կան. (տեսանյութ)


Պայթյուն է որոտացել Չելյաբինսկի մարզի բնակելի շենքերից մեկում. զոհեր կան. (տեսանյութ)
Մարտ 26 21:49 2020

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Interfax լրատվական գործակալությունը, դեպքի հետևանքով 2 մարդ մահացել է, 27-ը՝ տարհանվել: Պայթյունը որոտացել է 5-հարկանի շենքի 2-րդ հարկում: 

Հրշեջներին հաջողվել է մարել կրակը: