«2020թ.-ին չեմ ցանկանում հղիանալ». Անաստասիա Ռեշետովան առայժմ չի ծրագրում երկրորդ երեխային ունենալ

«2020թ.-ին չեմ ցանկանում հղիանալ». Անաստասիա Ռեշետովան առայժմ չի ծրագրում երկրորդ երեխային ունենալ
Մարտ 26 21:28 2020

Տիմատիի հարսանցուն՝ Անաստասիա Ռեշետովան, Instagram-յան էջի Stories բաժնում հաճախ է շփվում հետեւորդների հետ ու պատասխանում նրանց հարցերին։ Ամենահաճախ հնչողը որդու մասին հարցերն են։ Մոդելին հարթական անգամ հարց են ուղղել Ռատմիրի մասին. «Շատ գեղեցիկ երեխա է։ Ձեզ հաստատապես հարկավոր է աշխարհի համար այդպիսի հիասքանչ երեխաների լույս աշխարհ բերել»։

 

Անաստասիան հետեւյալ կերպ է պատասխանել․ «Կարելի է, միայն թե ոչ 2020թ.-ին»։ Իսկ հետո հավելել է․ «Իհարկե, 2020թ.-ը ոչ ոքի չի խանգարի երջանիկ մայր դառնալ։ Ես խոսում եմ միայն իմ մասին։ Ես այս պահին չեմ ցանկանում հղիանալ»։

 

Երկրպագուները նաեւ հարցնել են՝ ինչպես է մոդելը վերաբերում ամենին, ինչ նրա մասին գրում եմ դեղին մամուլում։ «Ես վերջին տարիներին առանց հիմնավորման այնքան հեյթ եմ ստացել, որ արդեն իմունիտետ ունեմ։ Բոլորին ոչինչ չես ապացուցի, բոլորի համար լավը չես լինի։

 

Նրանք չգիտեն՝ իրականում ինչ է կատարվում եւ կարող են միայն ենթադրել։ Իսկ ես շատ ուրախ եմ, որ իմ իրականություն ավելի լավն է, քան ես այստեղ ցույց եմ տալիս»,- գրել է Ռեշետովան։

loading...