Սերժ Սարգսյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 23-ին՝ իր հրաժարականի օրը


Սերժ Սարգսյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 23-ին՝ իր հրաժարականի օրը
Մարտ 26 21:21 2020

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը տեղեկացնում  է, որ ՀՀ երրորդ նախագահի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգել է: «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու մասին:

 

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին»: Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից՝ ՀՀ քաղաքացիների պահանջով: